Պատմության տնային

Բացատրել ստրուկ, թագավոր, զորավար, պետություն, կրոն բառերը

 ստրուկ— ինքնիշխանությունից զուրկ մարդ,հանդիսանում է ուրիշի մասնավոր սեփականությունը և ենթարկվում է շահագործման

թագավոր-միապետական տիտղոս միապետական կարգերում

զորավար— Զորքի գլխավոր հրամանատար

պետություն- Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպումն է, որը նպաստում է հասարակական կոնկրետ շահերի իրականացմանը որոշակի տարածքի շրջանակներում

կրոն— Աստ­ծու և նրանից բխող բո­լոր երևույթ­նե­րի ու դրսևորում­նե­րի մա­սին մար­դու պատ­կե­րա­ցում­նե­րի ամ­բող­ջու­թյունը

Նկարագրել հայկական լեռնաշարհի որևէ բնակավայր կամ աշխարհագրական օբյեկտ

Վանա լիճ-գտնվում է հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում:Այն հայկական լեռնաշխարհի ամենախոր լիճն է` 145 մ.:Անհոսք լիճ է,նրա շրջակայքը հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է:Լճին առանձնահատուկ վեհություն են հաղորդում ափամերձ ժայռերն ու կղզիները:Լճում է գտնվում Աղթամար կղզին Սուրբ Խաչ եկեղեցիով:Ձկնատեսակներից լճում կա միայն տառեխ:Ափամերփ տարածքը ծածկված է թփերով և ծաղիկներով,ձիթենու այգիներով և հունական ընկուզենու անտառներով:Վանա լիճը հիշատակվում է անտիկ ժամանակաշրջանի պատմական և աշխարհագրական աշխատություններում: Սկզբնաղբյուրներում Վանա լիճը հիշատակվում է որպես «Նաիրի ծով», իսկ, օրինակ, անտիկ աշխարհագետ Ստրաբոնը Վանա լիճը նկարագրում էր այսպես. <<Հայաստանում կան նաև մեծ լճեր… կա Արսենեն, որը կոչվում է նաև Տոսպիտաս: Նրա ջուրը պարունակում է սոդա, որը մաքրում և վերականգնում է հագուստը: Բայց խմելու համար այդ լճի ջուրն անպիտան է>>:

Համեմատել քսանմեկերորդ դարի մարդուն Մ.Թ.Ա. քսանմեկերորդ դարի մարդու հետ

Նախնադարյան մարդը և 21-րդ դարի մարդը իրարից շատ են տարբերվում:Ամենակարևոր  տարբերությունը իմ կարծիքով այն է,որ 21-րդ դարի մարդը չափազանց զարգացած է նախնադարյան մարդուց: Նախնադարյան մարդիկ ապրում էին հոտերով,չգիտեին ինչ է տունը, ընտանիքը,սեփականությունը,ապրում էին քարանձավներում:Ավելի շատ նման էին կենդանիներին:Գրում էին քարերի վրա փորագրելով: Իսկ 21-րդ դարի մարդկանց մեծ մասը նույնիսկ չի գրում,այլ համակարգչով տպում է:21-րդ դարում ամեն ինչ ավելի հեշտ է մարդկանց համար,ամեն ինչ մեքենայացված է:21-րդ դարի մարդը ավելի կրթված է ու նպատակասլաց,գիտի թե ինչ է ուզում և ինչի համար է ուզում:

Оставьте комментарий